Սիրիական ճգնաժամի հենց սկզբից ԱՄՆ-ն և Ռուսաստանը համախոհներ էին

Երկար տարիներ շարունակ մենք չենք դադարում պնդել, որ ընթանում է «համընդհանուր կրոնական պատերազմ», որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Եկեք նայենք ստեղծված պատկերին: 2014թ. աշնանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապը ասաց. «Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն մասամբ սկսվել է»: 2014թ. դեկտեմբերին Հռոմի պապի միջնորդությամբ վերջ դրվեց ԱՄՆ-ի և Կուբայի միջև թշնամությանը: Հիսունամյա ատելությանը փոխարինեց խաղաղությունը: 2015թ. սեպտեմբերի վերջին Ռուսաստանը, ԱՄՆ-ի գաղտնի դրդմամբ, միացավ Սիրիայի օկուպացմանը, որին արդեն մասնակցում էին ԱՄՆ-ն, Եվրոպան և Իրանը: Ինքնաթիռները, տանկերը, հրթիռները, զենքերը, զինվորականներին, որոնք ժամանում են Ռուսաստանից, որպեսզի սպանեն Սիրիացի մահմեդականներին, օրհնում են ուղղափառ հոգևորականները: Օրինակ՝ ռուս պատրիարքը նշեց, որ սա «խաչակրաց պատերազմ է»: 2014թ. Հռոմի պապը և Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը միացյալ պատարագ մատուցեցին: Փետրվարի 12-ին Կուբայում կայացավ Հռոմի պապ Ֆրանսիսկոսի և Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հանդիպումը: Խաչակիր աշխարհը, որ համագործակցում է համաշխարհային սիոնիզմի հետ, միավորվում է մահմեդականների դեմ: Ներկա պահին ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը, Իսրայելը և Իրանը հակամահմեդական միություն են ստեղծել: Եկեք նայենք ճշմարտության աչքերին: Մահմեդական աշխարհի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները ընդամենը արտաքնապես են: Այդ տեսարանը խաղարկվում է նրա համար, որպեսզի հնարավոր չլինի նրանց միջև կնքված գաղտնի դաշինքը գաղտնազերծել: Սիրիական ճգնաժամի հենց սկզբից ԱՄՆ-ն և Ռուսաստանը համախոհներ էին. մնացածը՝ առասպել է: Իսկ ինչ են անում մահմեդական երկրները ընդդեմ այդ խաչակիր-սիոնիստական միության: Նրանք մահմեդական երկրների դաշինք են ստեղծել: 2015թ. Էր-Ռիադում հավաքված մահմեդական ավելի քան 40 երկրները հայտարարեցին մահմեդական միացյալ բանակի ստեղծման մասին: Դրանից հետո ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իսրայելում և Սիրիայում շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: 2016թ. նույն օրը սպանվեցին ռուս երկու գեներալներ: Նրանցից մեկը գլխավորում էր Ուկրաինայի բռնազավթման գործողությունները, իսկ մյուսը ծրագրում էր Սիրիայի բռնազավթումը Ռուսաստանի կողմից: Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել իբն ալ-Ջուբեյրան մարտահրավեր նետեց ողջ աշխարհին. «Մենք կարող ենք մահմեդական երկրների ներդրումները և միջոցները դուրս բերել ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից, իսկ դա կազմում է 7,6 տրիլիոն դոլար: Թող մեր արևմտյան և չինացի բարեկամները ևս մեկ անգամ մտածեն, թե ինչ կլինի այդ դեպքում համաշխարհային տնտեսության հետ»: Այդ սպառնալիքից երկու օր անց Չինաստանի արտգործնախարարը հայտարարեց. «Մենք չենք ծրագրում զորք ուղարկել Սիրիա կամ Մերձավոր Արևելքի հակամարտության մեկ այլ գոտի»: Այնուհետև Եգիպտոսի գերագույն դատարանը չեղարկեց «Մահմեդական եղբայրների» 149 կողմնակիցների վերաբերյալ մահապատիժը: Հալեպում ընդդիմության ուժերը գերի վերցրին Իրանի 34 հոգուց բաղկացած մահվան էսկադրոնը: Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարեց. «Սիրիայում իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է Թուրքիայի վրա: Այդ միջադեպը վերջնականապես լցրեց մեր համբերության բաժակը: Դա խոշոր հարձակում է, որի հետևում կանգնած են թուրքերը: Մենք չենք մոռանա այդ սպանությունը, դա թուրքերի առաջին քայլը չէ՝ մեր դեմ ուղղված: Նրանք միշտ էլ մեր դեմ են գործել Չեչնիայում, Հայաստանում, Ուկրաինայում և Ղրիմում»: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց. «Անկարայի գործած քայլը մարտահրավեր է՝ ուղղված Ռուսաստանին, և դա մեր ընտրությունը չէր»: Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեջ կասկածվելու մեղադրանքով ձերբակալվեցին տասնյակ ամերիկացիներ: Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հիշեցրել է, որ Սիրիայում պատերազմը սկսվելուց ի վեր սպանվել է 24 իրանցի գեներալ և ավելացրել. «Ոչ ոք չպիտի մոռանա, որ խորհրդային զորքերը «սառը պատերազմի» տարիներին Աֆղանստան ներխուժեցին ԽՍՀՄ հզորության գագաթնակետին, սակայն այդ հզոր գերտերությունը պարտության մատնվեց: Այդպես կլինի նաև Սիրիայի դեպքում»: Երևում է՝ Դավութօղլուն մարտահրավեր է նետում Սիրիայում գտնվող բոլոր օտարերկրյա նվաճողներին: Եվրոպան և նրա առաջնորդները, մասնավորապես Անգելա Մերկելը, որոնք խուճապի են մատնվում ի պատասխան մահմեդական աշխարհի նետած մարտահրավերի, փորձում են համոզել Անկարային: Անկարայի դուռն է ծեծում նաև իսրայելական լոբբին, որը տեսնում է, որ Սիրիայում պայմանները արագ են փոփոխվում: Առջևում ավելի թեժ օրեր են սպասվում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am