Ձերբակալությունները Թուրքիայում շարունակվում են
412 մարդ է ձերբակալվել ու բերման ենթարկվել ,որոնք կասկածվում են Քրդական բանվորական կուսակցությանն աջակցելու մեջ: Թուրքիայի ՆԳ նախարարությունն հայտարարել է, որ ձերբակալությունների օպերացիան իրականացվել է Թուրքիայի քսանմեկ նահանգներում: Ձերբակալությունները զուգորդվել են նաեւ խուզարկություններով, որոնց ընթացքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ ՔԲԿ առնչվող փաստաթղթեր եւ գրականություն:
