Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում

Երբ այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին, թվում էր, թե դա պահի տակ հրապարակ նետված մի իդեա է, որը հետագայում շարունակություն չի ունենա։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ դա դառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Իրականում «Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու», այսպես ասենք «գաղափարախոսությունը» իր մեջ մեծ վտանգներ է պարունակում։ Եթե նպատակը միայն ներմուծումը կրճատելն է, ապա միայն ներքին սպառման համար «փոխարինող» ապրանքները պետք է պաշտպանվեն արտաքին արտադրողներից։ Դրա համար պետք է պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, տարբեր գործիքներ կիրառելով՝ սահմանափակել նույնատիպ ապրանքների ներմուծումը։ Այսինքն, տնտեսությունը պետք է «փակվի» պաշտպանելու համար ներքին արտադրողին։ Աշխարհում չի եղել մի հաջողված փորձ, երբ այդ միջոցներով ներքին արտադրողին պաշտպանելը տվել է դրական արդյունք։ Արտաքին մրցակցությունից պաշտպանված ներքին արտադրողները, չունենալով սպառման հետ կապված խնդիրներ, շատ արագ «լոդրանում են», սկսում են արտադրել անորակ եւ միջազգային շուկայում անմրցունակ ապրանքներ։ Խորհրդային Միության տնտեսությունը դրա ամենավառ ապացույցն է։ Եթե կառավարությունը մտադիր է աջակցել արտադրողներին, որ նրանք արտադրեն «որակյալ եւ մրցունակ» ապրանքներ, ապա այդ ապրանքների իրացումը ներքին շուկայով սահմանափակելու մտայնությունն անհեռանկարային է։ Խնդիրը մասշտաբների մեջ է: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am