Ցավալին այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը. Միքայել Պողոսյանը ներողամտություն է հայցում

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության  համամասնական ցուցակում ընդգրկված է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը: Դերասանը, սակայն, անակնկալի էր եկել՝ տեղեկանալով, որ ՀՀԿ-ի ցուցակում է… Ժամեր առաջ Միքայել Պողոսյանն իր facebook-յան էջում թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, որն էլ ներկայացնում ենք ստորև: «Հարգելիներս, Քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնահատականը իմ տարիների վաստակն է և, հետևաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ: Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս և ինչու չէ՝ խաղաղ ապագաս… Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքներն ու բարոյական սկզբունքները, և ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ... Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել... Ավագանիում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մասը չդառնալու մասին: Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ ՝ կկարողանամ որևէ ձևով օգտակար լինել մեր քաղաքին... Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը: Ինչևէ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում և, հետևաբար, ժամանակ է պահանջում», - գրել է նա:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am