Դեռահասը պատահաբար սպանել է ինքն իրեն «Instagram»-ի ուղիղ եթերում
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի բնակիչ դեռահասը չկանխամտածված կերպով սպանել է ինքն իրեն «Instagram Live»-ի ժամանակ: 13-ամյա Մալաչի Հեմֆիլը ուղիղ հեռարձակման ժամանակ որոշել է իրեն դիտողներին ցույց տալ ատրճանակը, սակայն պատահմամբ կրակել է իր վրա: Տղան հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «11alive»-ին: Մայրը նշել է, որ զենքը նրան ընկերն է տվել, իսկ վերջինս ինչ-որ անհայտ մեկից է վերցրել այն:
