Պուտինն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել հոկտեմբերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին՝ Մոսկվայում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բելառուսի նախագահն առաջարկել է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵՏՄ համար. «Մենք պետք է մորատորիում կիրառենք նոր իրավական ակտերի ընդունման հարցում, որոնք խտրական բնույթ են կրում Միության գործընկերների նկատմամբ: Դրա պահպանմանը պետք է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»:
