ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են կասեցնել Թրամփի փեսայի մուտքի գաղտնի տեղեկատվությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ՝ կոնգրեսական Դոն Բայերի գլխավորությամբ, նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ խնդրելով կասեցնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների մուտքը գաղտնի տեղեկատվություն: Այդ մասին հայտնել է The Hill հրատարակությունը: «Մենք խնդրում ենք, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու պարոն Քուշների հնարավորությունը կասեցվի մինչեւ նրա կողմից այն օրենքների ու նորմատիվային ակտերի կատարման փաստի վերանայումն ավարտելը, որոնք կանոնակարգում են անվտանգությունը»,-ասված է նամակում, որն ստորագրել են Բայերը ու Դեմոկրատական կուսակցությունից եւս չորս կոնգրեսականներ՝ Թեդ Լուն, Ջեյնի Ռասքինը, Ջերրի Նեդլերը եւ Փիթեր Ուելչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։
