Դիարբեքիրի պայթյունի գործով երեք մարդ է ձերբակալվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Պայթյունը տեղի էր ունեցել դեպի արհեստանոց գնացող արհեստական փորված թունելի միջոցով:
