Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Կրեմլի տարածած հայտարարությանը: Ինչպես նշվում է՝ նրանք քննարկել են Սիրիայում իրավիճակի զարգացումը: «Երկկողմ ցանկություն է արտահայտվել շարունակելու համագործակցությունը հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, ինչպես նաև միջսիրիական բանակցությունների գործընթացի աջակցության ուղղությամբ ինչպես Աստանայի, այնպես էլ ժնևյան ձևաչափով»,- ասվում է հայտարարության մեջ:
