Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը շարունակվում են. Լավրով
Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ իրենց առաջընթացը ոչ բոլորին է հաճելի, տեղեկացնում է tass.ru-ն: «Առաջընթացը, որը մեզ հաջողվեց ապահովել թուրք և իրանցի գործընկերների, Սիրիայի կառավարության հետ, Ղազախստանի աջակցությամբ, աստանյան ֆորմատում ԱՄՆ դիտորդական մասնակցությամբ, ոչ բոլորին է հաճելի: Փորձեր են արվում քայքայելու հրադադարի ռեժիմը, որը համաձայնեցվել էր Աստանայում, և որը ողջունել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,- ասել է Լավրովը:
