Վարչապետի զայրույթը

«Փաստ» -ը գրում է.Ասում են կառավարության նիստում վարչապետը զայրացել է։ Պատճառը «Արաքս» ՓԲԸ-ի օտարումն է։ Պարզ­վում է, որ այս ընկերությունը գործում է ար­դեն 17 տարի, սակայն զբաղվում է ոչ մի բա­նով։ Բավական հետաքրքիր զբաղմունք է, ի դեպ։ Այս առումով իսկապես էլ տեղին է վար­չապետի զայրույթը, սակայն մյուս կողմից արդյոք զայրանալով, երկրում իրավիճակ կփոխվի։ Այս հարցի շուրջ թույլ տվեք չհամաձայնել, քանի որ եթե 15-20 տարի առաջ միայն վարչապետի զայրույթը բավական էր որոշակի գործողություն սկսելու համար, ներ­կայում իրավիճակը բոլորովին այլ է։ Տարիների ընթացքում հայաստանյան պե­տական կառավարման համակարգը դար­ձել է կուռ ու փակ կառույց, որտեղ կարգադրությունները, հանձնարարականներն ու վե­րադասի զայրույթն այլևս չեն կարող արմա­տական փոփոխությունների բերել, քանի որ հայաստանյան խնդիրների գերակշիռ մասը համակարգային է և գլոբալ։ Նույն «Արաքս» ընկերության պարագայում թերևս ամեն ինչ կսահմանափակվի վարչապետի զայրույթով և ընկերության օտարմամբ, սակայն այդպես էլ հայտնի չի դառնա, թե ինչ իրական նպա­տակների համար է այն ստեղծվել, ինչ ֆի­նանսական ռեսուրսներ են «լվացվել» այս ընկերության միջոցով։ Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ մանրազնին ուսումնասիրության արդյուն­քում կարող են հայտնվել տասնյակ գուցե և հարյուրավոր նմանատիպ ընկերություն­ներ, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և չեն գործում։ Որպես կանոն այդօրինակ ընկերությունները ստեղծվում են մեկ կամ մի քանի գործարքի ու կոնկրետ նպատակի հա­մար, որի իրականություն դառնալուց հետո այլևս կորցնում են պիտանիությունը: Այս տեսանկյունից այսօրինակ ընկերու­թյունների խնդիրը ոչ միայն մի քանի աշխա­տողի հաստիքն է, որոնք վճարվում են պետբյուջեից, այլ հենց այն բուն նպատակը, որի համար դրանք ստեղծվում են։ Անշուշտ, կա­րևոր է նաև, որպեսզի նման հաստիքների վրա պետությունը միջոցներ չվատնի, սա­կայն այսուհանդերձ թերևս շատ ավելի էա­կան է, բացահայտել այդ ընկերությունների բոլոր մութ գործարքները՝ առաջիկայում էլ տարատեսակ մեքենայություններ կամ գուցե և լայն մասշտաբի խարդախություններ թույլ չտալու համար։ Արդյոք վարչապետի զայրույթը բավա­րար է նման խնդիրներ վեր հանելու համար, թերևս ցույց կտա ժամանակը։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am