Ո՞վ կդառնա Ազգային ժողովի նախագահ. 5 թեկնածուների շանսերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ոչ միայն ՀՀԿ-ում եւ քաղաքական կուլիսներում, այլեւ լրագրողական շրջանակներում քննարկվում է ԱԺ նախագահի թեկնածուների հարցը։ Թեեւ Սերժ Սարգսյանը իր մտադրությունները ուշի ուշով թաքցնում է, ժամանակից շուտ որեւէ անձի թիրախ չդարձնելու համար, սակայն, քաղաքական խոհանոցին ծանոթ անձինք մի քանի անուններ են շրջանառում։ Դրա հիմքում ոչ միայն կոնկրետ ինֆորմացիան է, այլեւ ուժերի դասավորության վերլուծությունը, անձամբ իրեն՝ Սերժ Սարգսյանին նվիրվածության գործոնը, քաղաքական այլ ուժերի հետ հարաբերվելու կարողությունները։ Դա է պատճառը, որ շրջանառվում են այնպիսի իրարամերժ թեկնածություններ, ինչպիսիք են Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի, Ֆելիքս Ցոլակյանի, Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի անունները։ Սակայն խոհանոցին ծանոթ անձինք բացառում են Կարեն Կարապետյանի թեկնածությունը, քանի որ այդ պարագայում հնարավոր է ձեւավորվի երկու Կարապետյանների իշխանություն, որի պարագայում Սերժ Սարգսյանի հետագա գործունեությունը կարող է հարցականի տակ դրվել։ Բացառում են նաեւ Արմեն Աշոտյանի թեկնածությունը, քանի որ ԱԺ նախագահը պետք է շփվի եւ աշխատի ոչ միայն Հանրապետականի, այլեւ ընդդիմության հետ, իսկ Գագիկ Ծառուկյանը նրա հետ կապված լուրջ վերապահումներ ունի։ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունը եւս համարվում է քիչ հավանական, քանի որ փոխվելու, սերնդափոխության գաղափարախոսության շրջանակներում 65 տարեկան պաշտոնյայի նշանակումը անտրամաբանական է։ Ազգային ժողովի հանդեպ որպես ինստիտուտ հարգանք ունեցող անձինք բացառում են նաեւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ասում են՝ ճիշտ է, որ նվիրվածության եւ սերնդափոխության առումով այս թեկնածությունը ընդունելի է, սակայն մնացած բոլոր պարամետրերով ԱԺ-ին չի սազում նման նախագահ ունենալը։ Վիգեն Սարգսյանի մասին ասվում է, որ նա ՊՆ-ում դեռ անելիք ունի։ Հետեւաբար՝ Սերժ Սարգսյանը եւ իշխող կուսակցությունը լուրջ խնդրի առաջ են կանգնած՝ պառլամենտական կառավարման պայմաններում այնպիսի կարեւոր մարմնի, ինչպիսին Ազգային ժողովն է, նախագահ գտնելու հարցում։ Սպասենք՝ ինչ լուծում կգտնեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am