Ամենահուզող հարցը. որտե՞ղ է լինելու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո. հետաքրքիր լուծում են գտել

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին հետաքրքրում է ոչ այնքան առկա դասավորությունների հարցը, որքան այն, թե ինչ պատկեր կլինի իշխանությունում 2018-ից հետո: Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը, իսկ երկիրը լիովին «կմխրճվի» կառավարման խորհրդարանական համակարգի մեջ: Այս համատեքստում եւ շարքային քաղաքացիներին, եւ քաղաքական գործիչներին հուզում է մեկ հարց որտե՞ղ է լինելու Սերժ Սարգսյանը: Այստեղից ծագում է նաեւ ենթահարց՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ իր տեղում: Մեր տեղեկություններով, այս օրերին իշխանությունում հետաքրքիր սցենար են մտածում, որպեսզի երկրի եւ առաջին, եւ երրորդ դեմքերը գոհ մնան: Ըստ այդ նոր դասավորության, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարել է, չի հեռանա իշխանությունից ու քաղաքականությունից, կլինի վարչապետի պաշտոնում: Այդ դեպքում որտե՞ղ կլինի Կարեն Կարապետյանը: Հարցին հետաքրքիր պատասխան եղավ` էլի վարչապետ, մեկ տարբերությամբ՝ այս անգամ փոխվարչապետ: Նա լինելու է Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը, պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար: Այսպիսով, նրան հնարավորություն է ընձեռվելու հայտարարված բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը անմիջականորեն իրականացնելու: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես ասել էր, հետամուտ է լինելու երկրի անվտանգության ապահովմանը: Հենց այնպես չէր ընտրված նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», այսինքն, կողք կողքի են լինելու անվտանգությունը (Սերժ Սարգսյան) եւ առաջընթացը (Կարեն Կարապետյան)»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am