«Դիմեք կուսակցություն». Սնխչի Հարութը «հորդորում է» ՀՀԿ–ին դիմել` շտաբների գումարի հարցով

«Փաստ» օրաթերթը գրում է. Կենտրոն–Էրեբունի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, ում, մամուլի տեղեկություններով, ապրիլի 3–ից հետո փնտրում են ողջ թիմով ու շտաբի պետերով, «Փաստի» հետ զրույցում (ի դեպ, անմիջապես պատասխանեց մեր զանգին) երեկ հայտարարեց, որ ինքը շտաբների գումարի հետ ոչ մի կապ չունի` հորդորելով այդ առթիվ դիմել ՀՀԿ–ին: Նշենք, որ մամուլում գրվել է, որ Սնխչի Հարութը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։ «Հերյուրանքներ են: Ես ռեակցիա չեմ ուզում տալ այդ ինֆորմացիաներին՝ Հարություն Կարապողոսյանը փախել ա, Հարություն Կարապողոսյանը փողերը չի տվել, հոգնեցուցիչ է արդեն»,– մեզ հետ զրույցում հայտարարեց Կարապողոսյանը՝ շարունակելով. «Դրա համար պետք ա օրենքը կարդալ: Թեկնածուն ֆինանսի հետ ընդհանրապես կապ չունի: Խորհուրդ եմ տալիս ընդամենը օրենքը կարդալ»: Հստակեցմանը, թե այդ դեպքում իր շտաբների պետերը ումից պետք է գումարները վերցնեն, Կարապողոսյանն ասաց. «Դրանք ինձ չվերաբերող հարցեր են, կարող եք դիմել կուսակցության գրասենյակ»: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում Կարապողոսյանն ասել էր, որ շտաբների գումարները պետք է ՀՀԿ–ն տա: Ստացվում է՝ ՀՀԿ–ն չի տվել իր թեկնածուի շտաբների գումարները: Նշենք, որ ՀՀԿ թեկնածու Հարություն Կարապողոսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետ Կարո Կարապողոսյանի հայրն է, Էրեբունու ԲՀԿ կառույցի նախկին ղեկավարը, ով հավաքել է մոտ 21 հազար ձայն: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Փաստի» հարցին, թե ՀՀԿ–ն չի տվել ՀՀԿ թեկնածու Հարություն Կարապողոսյանի շտաբների գումարները, պատասխանեց. «Կուսակցության գրասենյակների կամ շտաբների հետ կապված բոլոր հարցերը մենք օրենքի սահմաններում կազմակերպել ենք»:

Հստակեցմանը, թե պնդում է, որ ՀՀԿ–ն շտաբների գումարները տվել է, ասաց. «Ես չգիտեմ, ինչի մասին է Ձեր ասածը, բայց, իհարկե, ինչ պարտավորություն ունեցել ենք, բոլորը կատարվել է և հաշվետվությունն էլ ներկայացվել է ԿԸՀ»: Թադևոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե այդ դեպքում ինչու են բողոքում, որ շտաբների գումարը չի վճարվել:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am