ԱՄՆ-ը կարող է ևս մեկ հարված հասցնել Սիրիային.Ասադ
Ասադի մամլո ծառայությունը հրապարակել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ France Presse պարբերականին տված հարցազրույցը,որտեղ նախագահը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է ևս մեկ հարված հասցնել Սիրիային: «Իհարկե: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, որտեղ հարմար է, ոչ միայն Սիրիայում:Նման բան կարող է տեղի ունենալ, քանի դեռ Միացյալ Նահանգների իշխանությունները գտնվում են պաշտպանական արտադրանք արտադրողների, ֆինանսական կորպորացիաների և բանկերի վերահսկողության տակ»,- հայտարարել է Ասադը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իր կարծիքով, կարո՞ղ է ԱՄՆ-ը կրկնել Սիրիայի հարվածը:
