Անհրաժեշտ Է արտաքսել հանցագործություն կատարած ներգաղթյալներին.Մերկել
BBC-ին հայտնում է,որ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պետք է մեկ անգամ եւս քննի այն օտարերկրացիների արտաքսման հնարավորության հարցը, որոնք դատապարտվել են հանցագործությունների համար: «Գերմանիան չի հանդուրժի նման զազրելի հանցագործություններ, Պատկերացրեք՝ ինչ են զգացել անպաշտպան, կամայականությունների զոհ դարձած կանայք: Անձամբ ինձ համար դա անթույլատրելի է:Իշխանությունները վերստին պետք է ուսումնասիրեն Գերմանիայից արտաքսման հարցը, որպեսզի հստակ ազդանշան ուղարկվի նրանց, ովքեր մտադիր չեն կատարել երկրի օրենքները»,- ասել է Մերկելը:
