Մենք և Բելառուսը փոխզիջման ենք հասել գազի գնի հարցում. Մեդվեդև
TASS գործակալությունը հայտնելէ,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական կողմը և Բելառուսը համաձայնության են հասել՝ գազի գնի և նավթի մատակարարման վերաբերյալ: «Այսօր մենք հանգել ենք որոշման, որոնք բավարարում են երկու կողմերին էլ: Եվ կարևոր է, որ դրանք ընդհանուր առմամբ հասկանալի են և թափանցիկ:Երկու երկրների միջև փոխհարաբերություններում բարդ իրավիճակ է ստեղծվել ոչ Ռուսաստանի մեղքով »,-ասել է Մեդվեդևը:
