Անհայտ անձինք երեք հոգու դուրս են նետել ինքնաթիռից
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեքսիկայի Սինալոա նահանգի Կուլյական քաղաքում, հիվանդանոցի տանիքին բուժհիմնարկության աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի,որը անհայտ անձինք դուրս էին նետել ինքնաթիռից:Այդ մասին պատմել են ականատեսները : Եվս երկու դիակներ էլ հայտնաբերվել են քաղաքից վաթսուն կիլոմետր հեռավորության վրա: Ներկայումս ոստիկանությունը փորձում է ճշտել պատահածի մանրամասները եւ հանգամանքները, պարզել կատարողի կամ կատարողների ինքնությունը:
