«Քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները հերյուրանք են». Ասադ
ՌԻԱ Նովոստիին տեղեկացնում է,որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են».«Որոշակիորեն մեզ համար դա հարյուրտոկոսանոց հերյուրանք է: Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ Արեւմուտքը եւ, գլխավորապես, ԱՄՆ-ը ահաբեկիչների կողմից են: Նրանք մի ամբողջ պատմություն են հորինել, որպեսզի գրոհելու պատրվակ ունենան»: « Սիրիայի իշխանություններն այլեւս քիմիական զենք չունեն: Մենք քիմիական զենք չունենք: Մի քանի տարի առաջ մենք հրաժարվեցինք մեր բոլոր պաշարներից: Նույնիսկ եթե մենք նման զենք ունենայինք, երբեք չէին օգտվի դրանից»,-հավելել է Սիրիայի նախագահը:
