Վարչապետը խաղի կանոններ է առաջարկում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրները և կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է ճանապարհաշինության ոլորտի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ 7400 կմ ճանապարհային ցանցից 3600 կմ-ը գտնվում է նախարարության սպասարկման տիրույթում, իսկ 3800 կմ-ը՝ մարզերի: Ճանապարհային ցանցի մոտ 20 տոկոսը՝ 1400 կմ-ը, գտնվում է լավ վիճակում, մոտ 600 կմ-ը՝ վատ վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, իսկ մնացած 5400 կմ-ը միջին վիճակում է և սպասարկման միջոցով այն դեռ հնարավոր է պահպանել: Վարչապետին տեղեկացրել են, որ մշակվել է ճանապարհային ցանցի զարգացման 5-7 տարվա ծրագիր, որով ճանապարհների պահպանման և շահագործման ոլորտի ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է տարեկան 90 մլրդ ՀՀ դրամ: «Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ ՀՀ դրամը չունենք: Ինչպե՞ս պետք է լուծում տանք խնդրին: Պետք է ճանապարհների դասակարգում անել՝ ո՞ր համայնքներում ճանապարհի ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ և քարտեզը գծելուց հետո վերահաշվարկ անել: Ինչքան շատ ռանգավորեք, այնքան շատ ֆինանսական էֆեկտ կունենանք», – հարցի առնչությամբ ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն անդրադարձել է ոլորտում տենդերների համար անցկացվող մրցույթներին՝ կարևորելով ճանապարհների շինարարությունն ու սպասարկումն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված պայմանների ձևավորումը: «Ճանապարհը կառուցողն ու շահագործողը պետք է համախմբվեն, կոոպերացիա անեն: Ես ուզում եմ, որ դուք ձևավորեք խաղի այնպիսի կանոններ, որ առաջանան խոշոր, լուրջ ընկերություններ», – ասել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև միջմարզային և ներմարզային տրանսպորտային ցանցի վիճակի, տրանսպորտային հասանելիության վերաբերյալ: Նշվել է, որ գործում են 153 միջմարզային և 263 ներմարզային երթուղիներ, որոնք միասին սպասարկում են հանրապետության 644 համայնք, օպերատորների թիվն էլ կազմում է 145: Երթուղիների միջին շահութաբերությունը տարբերվում է՝ կախված ուղևորահոսքից և փոխադրումների ծավալից: ՀՀ բոլոր համայնքները երթուղային սպասարկումով ապահովելու և հարցին հիմնովին լուծում տալու նպատակով նախարարությունը հեռանկարային է համարում միասնական երթուղային ցանցի ձևավորումն ու օպերատորների խոշորացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հիմք ընդունելով ելակետային տեղեկատվությունը, երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել միասնական երթուղային ցանցի տեխնիկական առաջադրանքը, որից հետո արդեն կքննարկվեն հետագա քայլերը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև գոհունակություն է հայտնել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի պատրաստած զեկույցներից՝ հորդորելով ակտիվ և համարձակ աշխատել:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am