Կարեն Կարապետյանն իր պաշտոնը կպահպանի

Առայժմ հստակ է մեկ բան՝ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնը կպահպանի նաև նոր կառավարությունում։ ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունները կոալիցիա կազմելու շուրջ ընթացող բանակցություններից շատ քիչ մանրամասներ են հայտնում։ Հանրապետական-Դաշնակցություն գործող համաձայնագրով ՀՅԴ-ն այժմ գործադիրում երեք նախարարական պորտֆել ունի, իսկ թե ինչ կստանա նոր համաձայնագրով՝ կորոշվի բանակցությունների արդյունքում։ Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվեն երկու ուժերի քննարկումները: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք բանակցությունների ընթացքում խնդիրներ են առաջացել, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց․ «Ես հասկանում եմ, որ ձեզ խնդիրներ են պետք, այս պահին չեմ կարող ձեզ ուրախացնել»: Հանրապետական կուսակցության փոխնախագահի խոսքով, հնարավոր կոալիցիան նախևառաջ քաղաքական որոշման արդյունք է լինելու։ Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն Ազգային Ժողովում մեծամասնություն ստացավ և, ըստ էության, կարող է միայնակ էլ կառավարություն կազմել, մինչդեռ, ՀՀԿ փոխնախագահն ասում է, թե որոշ դեպքերում խորհրդարանում իրենց ավելի շատ ձայներ են պետք լինելու։ «Նոր Սահմանադրությամբ, մի շարք կարևորագույն օրենքներ պահանջում են նոր քանակական ցենզ՝ երեք հինգերորդ, դա նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն: Հետևաբար, կա նաև, որոշ դեպքերում, նման համագործակցության սահմանադրական պահանջ»,- պարզաբանեց Աշոտյանը: Դաշնակցության հետ այժմ բանակցում են Հանրապետականի գործադիր մարմնի մի քանի անդամներ, թե կոնկրետ ովքեր՝ Արմեն Աշոտյանը չհստակեցրեց: Բանակցող մյուս կողմը՝ Դաշնակցությունն առայժմ լռում է: ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց՝ երեկ այս թեմային արդեն անդրադարձել է «Երկիր Մեդիայի» եթերում։ Այդ հարցազրույցում Վարդանյանն ասել էր՝ թեև բանակցությունները նախնական փուլում են, բայց Դաշնակցությունն ու Հանրապետականն «իրար շատ արագ են հասկանում»։ Այժմ էլ քննարկում են ոչ թե պաշտոնների, այլ երկրի ապագայի հարցը։ Այն գնահատականներն էլ, թե ՀՅԴ-ն Հանրապետականի կցորդն է, Վարդանյանը «զառանցանք» էր համարել։ «Դաշնակցությունը երբեք որևէ քաղաքական ուժի՝ իշխանության կամ ընդդիմության, չգիտեմ, գերակա ուժի կցորդ չի եղել ու չի լինելու: Թող որևէ մեկը նման հալյուցինացիաներ չունենա: Դաշնակցությունն իր ինքնուրույն, անկախ քաղաքականությունն ունի, իր սկզբունքներն ունի, որից երբեք չի հրաժարվել»,- ասել էր Աղվան Վարդանյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am