ՄԻԵԴ-ը կրկին տուգանել է Ադրբեջանի կառավարությանը
Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել: Ըստ այդմ՝ Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 271 հազար եվրոյի չափով: ՄԻԵԴ ներկայացված 23 բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:
