Ռուսական կողմը ևս չի հաստատում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով մարդկանց զոհվելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալմայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ մոնիթորինգ իրականացնելու եւ իրադրությանը հետեւելու համար նշված շրջան են ուղարկվել օբյեկտիվ հսկողության անօդաչու սարքեր: Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարություն էր տարածել, ըստ որի արևմտյան երկրների կոալիցիան հարվածել է ԴԱԻՇ-ի պահեստին, որտեղ քիմիական նյութեր են պահվել, արդյունքում կան հարյուրավոր զոհեր:
