Բաքվի դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարերել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը` ուժի մեջ թողնելով երեք ամսով կալանքի երկարաձգման մասին որոշումը: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:
