Միլիարդատեր Ուսմանովը դատի է տվել ընդդիմադիր Նավալնիին
Միլիարդատեր գործարար Ալիշեր Ուսմանովը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալանիի և նրա «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի: Մոսկվայի դատարանը ստացել է համապատասխան հայցը, հայտնել է Interfax-ը: Ուսմանովը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հաղորդել է, որ գործարքն իրենից ներկայացրել է անշարժ գույքի փոխանակում: Ի պատասխան Նավալնին իր կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ գործարարի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
