ԶԼՄ-ները բացահայտել են Հյուսիսային Կորեային զսպելու ԱՄՆ-ի ծրագրերը
ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ռազմավարություն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին հակազդելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը: Ինչպես նշվում է՝ նախատեսվում է էմբարգո սահմանել Հյուսիսային Կորեա նավթի մատակարարման վրա և արգելել հյուսիսկորեական ծովամթերքների և ածուխի արտահանումը: Հյուսիսային Կորեայի ինքնաթիռներին կարող են արգելել հատել այլ պետությունների օդային սահմանները:
