Կանադայում ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է իրականացրել քաղցրավենիք գողացած անչափահասներին բռնելու համար
Կանադայի ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է իրականացրել Տորոնտոյի մերձակայքում զվարճությունների զբոսայգուց քաղցրավենիք գողացած երեխաներին բռնելու համար: Huffington Post-ի հաղորդմամբ՝ փոքրիկ գողերին բռնելու համար ներգրավվել էին ոստիկանության մի քանի բաժանումներ: Իրավապաշտպանների խոսքով՝ նրանք թաքնվել են թփերի տակ և մինչև վերջ կերել գողացված քաղցրավենիքը:
