Դինքի սպանության գործով երկու ենթասպա է կալանավորվել
Պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ձերբակալված երկու ենթասպա կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադօլու» գործակալությունը:Ենթասպաները կալանավորվել են «մտադրված սպանության», «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «սահմանադրական կարգը վերացնելու փորձ անելու» մեղադրանքներով:
