Սպասեք վատթարի, սա դեռ միայն սկիզբն է

Ռուսական քարոզչության վառ ներկայացուցիչներից` ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որն օրերս այցելել էր Բաքու, «Վեստի FM» ռադիոկայանի եթերում մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Նա համարվում է Հայաստանի բարեկամ, ինքն էլ խոստովանել է, որ լավ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ ու երբեք դա չի թաքցրել: Նրա խոսքով՝ Ալիևի հետ զրույցը տևել է շուրջ 2 ժամ՝ առանց տեսախցիկների: «Նա ինձ վրա լավ տպավորություն թողեց: Հիանալի կրթված, խելացի պետական գործիչ է: Դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա դիրքորոշման հետ…»,-ասել է Սոլովյովը՝ շեշտելով, որ զրույցի ընթացքում Ալիևը վիրավորական ոչ մի արտահայտություն չի արել Հայաստանի իշխանությունների հանդեպ: «Նույն կերպ ես խոսել եմ նաև Հայաստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ: Յուրաքանչյուրն ունի կոշտ դիրքորոշում, սակայն նրանք չեն անցնում նրբանկատության սահմանները»,-հավելել է հաղորդավարը: Այնուհետև, Սոլովյովի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հարցը, 2016թ. ապրիլին հակամարտության էսկալացիան: Երբ ռուս հաղորդավարը հայտնել է իր տեսակետը, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ալիևն ասել է. «Զուտ ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվից: Մենք գնում ենք ոչ միայն ռուսական զենք: Արդեն գնել ենք 6 միլիարդ դոլարի իսրայելական զենքեր: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»: Սոլովյովը նաև ասել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք արցախյան հակամարտության ռազմական լուծումը անհնարին է: «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարևոր է նաև, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կգտնվեն ԵՏՄ-ի միասնական տարածքում»,-ընդգծել է Սոլովյովը: Նկատենք, որ Սոլովյովը բազմիցս Ղարաբաղ այցելած լրագրող է, բայց միայն այն, որ նա ռուսական պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչ է, Ալիևը «ներել է»... Չէ՞ որ մյուսների դեպքում, գիտենք, թե ինչ ճակատագիր է սպասվում: Հիշենք Լապշինի թարմ օրինակը: Բայց Սոլովյովը լավ «պատառ» է Ադրբեջանի իշխանությանը «յուրովի» ներկայացնելու համար: Ու Սոլովյովն էլ առիթը չի կորցրել` այդ գործում իր լուման ներդնելու... Փաստորեն, ռուսական պրոպագանդան որոշել է ապրիլյան պատերազմից հետո Ալիևին «հրեշտակ» ներկայացնելու ծանր բեռն իր վրա վերցնել, ու հասկացնել տալ «բարեկամ» հայերին, թե, գիտեք` Ռուսաստանը պատերազմ չի ուզում, եկեք` Ալիևի ուզածն իրեն տվեք ու խաղաղ ապրենք... Հետաքրքիրն այն է, որ Մոսկվան չի թաքցնում, թե ինչ «բոնուս» է ստանալու դրանից` Ադրբեջանն էլ կանդամակցի ԵԱՏՄ-ին: Ինչպիսի «վարդագույն սցենար»` տարածքները տվեք, որ Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, մենք էլ «չաղ ու բախտավոր» ապրենք... Սա է Մոսկվայի նպատակը... Մոսկվան ու Բաքուն հայկական կողմին դա են հասկացնել տալիս` չմոռանալով, իհարկե, արձանագրել, որ բացառապես Ռուսաստանը կարող է լուծել այս խնդիրը, հետևաբար` ինչու՞ չշահի այս վիճակից Մոսկվան: Ահա, Ալիևն էլ հասկացել է, թե «ո՞ւմ դիմի»: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նման «առևտուր» չեն անի իր հետո Ղարաբաղի հարցում: Իսկ Մոսկվան` «միշտ պատրաստ»: Ի դեպ, այն, որ Մոսկվան լուրջ աշխատում է, վկայում են Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հարցազրույցները` Մոսկվայի կողմից կողմերի հետ առանձին աշխատելու վերաբերյալ: Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ալիևը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մարդասիրական, ինչպես նաև անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Շեշտելով միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցության լավ մակարդակը՝ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտական շփումները, ինչպես նաև մի շարք հարցերի վերաբերյալ համատեղ լուծումները, մեծ դեր են խաղում այս համատեքստում: Ալիևի խոսքով՝ տարածաշրջանում ձևավորված իրավիճակն անհրաժեշտ է դարձնում Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության հետագա ամրապնդումը անվտանգության ոլորտում: Ահա այսպիսի թափանցիկ ակնարկներ... Թամար Բագրատունի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am