Թուրքիան բողոքի նոտա է հղել Իրանին
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոք է հղել Թեհրանին:Դա պայմանավորված է այն բանի հետ,որ իրանական լրատվամիջոցների հրապարակումներում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ: Թուրքիայում Իրանի դեսպանն այդ հրապարակումների առնչությամբ կանչվել է երկրի ԱԳՆ: «Մենք դատապարտում ենք մեր նախագահի վերջին այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, ինչն ընդգծվել էր Իրանի կառավարական մարմինների հետ կապ ունեցող մի շարք պարբերականներում»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ :
