Արթիկի 4-րդ դպրոցում լարված վիճակ է .Aravot (տեսանյութ)

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում տևական ժամանակ է լարված վիճակ է․ այսօր ոտքի էին կանգնել դպրոցի կոլեկտիվը, աշակերտները ու նրանց ծնողները՝ պահանջելով չփակել իրենց կրթօջախը ու այն կարի գործարանի չվերածել։ Բանն այն է, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ Արթիկում հիմնվելու է «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան, որը մտադրված են տեղակայել թիվ 4 դպրոցի շենքում։ Այն մոտ 400 աշխատատեղ է ստեղծելու Արթիկի ու հարակից գյուղերի բնակիչների համար։ Դպրոցի անձնակազմը, սակայն դեմ է, որ Արթիկի կենտրոնական հատվածում գտնվող իրենց կրթօջախը տանեն քաղաքի ծայրամաս, միավորեն մեկ այլ դպրոցի հետ, իրենց բառերով ասած՝ քանդեն ու քայքայեն այն։ Ըստ նրանց, կարի ֆաբրիկայի համար այլ հարմարավետ տեղեր կան քաղաքում։ «Արթիկի քաղաքապետը սխալ տեղեկատվություն է ներկայացրել պատկան մարմիններին, թե դպրոցը թերբեռնված է, այստեղ աշակերտների թիվը 140 է, մինչդեռ ամենուր ներկայացնում են, թե 90 է։ Բացի այդ, մեր դպրոցը բավական նորմալ պայմաններում է, եթե մի հատ կոսմետիկ վերանորոգում լինի, մեր դպրոցը շատ հարմարավետ կդառնա։ Մենք չգիտենք էլ մեր դպրոցն ուր են ուզում տանել, կոնկրետ առաջարկ էլ չենք ունեցել։ Երեկ եղել է ավագանու նիստ, ասել են, թե մայիսից, երբ ավարտվի ուսումնական պրոցեսը, սկսելու են շինարարական աշխատանքներ մեր դպրոցում տեքստիլ արդյունաբերություն հիմնելու համար։ Իսկ թե ուսուցիչները, այսքան աշակերտները ո՞ւր են գնալու, ոչ մեկը տեղյակ չէ։ Մենք բողոքում ենք, մեր դպրոցը Արթիկի կենտրոնում է, թաղային դպրոց է, մեր քաղաքում չկա տրանսպորտ, էդքան աշակերտները ոտքով ո՞ւր պիտի գնան դասի, գիտեք թե ձմեռն էլ ինչքան խստաշունչ է։ Ի՞նչն է ստիպել, որ հիմնական դպրոցի երեխեքը կիլոմետրեր կտրեն, գնան ուրիշ դպրոց, երբ Արթիկում կան ուրիշ, շատ ավելի հարմարավետ տարածքներ գործարան հիմնելու համար»-ասում էին ուսուցիչները։ Դպրոցի տնօրեն Արուսյակ Ստեփանյանի թվարկելով էլ, կարի ֆաբրիկայի համար կարելի է օգտագործել բանկի նախկին շենքը, տեքստիլ ֆաբրիկայի նախկին շենքը, որը նույնպես համար է, ազատ է, կարի, գուլպայի գործարանները, դոսաֆի շենքը։ Ըստ նրա, դպրոցը կենտրոնական հատվածում է, այդ պատճառով էլ աչք են դրել, այն հարմարվետ է ֆաբրիկա հիմնող գործարարի համար՝ մոտակա գյուղերից մարդ բերելու ու աշխատեցնելու։ Սակայն, տիկնոջ ասելով, իրենց տեղեկություններ են հասել, որ սփուռքահայ գործարարը, որտեղ կարի արտադրամաս է բացել, աշխատակիցներին նորմալ չի նայել։ Նշենք, որ այս ծրագրի ղեկավարը հոլանդահայ Քրիստիան Գելիջին է, որը կարի արտադրամաս բացել է նաև Ամասիայում։ Ըստ տնօրենի, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը եղել է իրենց շրջանավարտը, նա սովորել է հենց այս դպրոցում, նախքան քաղաքապետ ընտրվելն էլ՝ քարոզարշավի ժամանակ վերջինս խոստացել է վերանորոգել դպրոցը, մարզադահլիճը կարգի բերել, լաբորատորիաները զինել, սակայն քաղաքապետ դառնալուց հետո ոչինչ էլ չի արել։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am