Կայցոյի եղբայրությունը. Մերձմոսկվայում սպանվել է «օրենքով գող» Էդո Հոկտեմբերյանցու եղբայրը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է դարձել «PrimeCrime»-ին, մի քանի օր առաջ Մերձմոսկվայի Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված հայ տղամարդկանցից մեկը «օրենքով գող» Էդվարդ Մարգարյանի հարազատ փոքր եղբայրն էր` Խորենը: Երկրորդ սպանվածի անունը Միքայել Լալայան էր: «PrimeCrime»–ի աղբյուրի պնդմամբ` Լալայանի և երրորդ անձի ուղեկցությամբ, ում ինքնությունը դեռ պարզված չէ, Խորենը գնացել է «ռազբորկայի»` օգնելու իր մանկության ընկեր Կայցոյին: Վերջինս էվակուատորի սովորական վարորդ է: Դրամային վեճ է ունեցել ավտոսերվիսի աշխատակցի հետ: Փաստացի դառնալով ավտոսերվիսի աշխատակիցների գերին` Կայցոն զանգել է Խորիկին և խնդրել միջամտել: Խորիկը շտապել է օգնության` ավտոմեխանիկներին նախազգուշացնելով, որ մինչև իր գալը նրան չծեծեն: Տեղ հասնելով` Խորիկը տեսել է, որ Կայցոյին այդ ամբողջ ընթացքում ծեծել են: Ընդ որում, ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաամուրն է եղել: Հույս ունենալով խելքի բերել հարձակվողներին` Խորիկը օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորիկը հասցրել է վիրավորել մեկին, բայց ստացել է պատասխան հարված, որը մահաբեր է եղել: Այնուհետ սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցող երրորդ անձը հասցրել է փախչել: Իրադարձության մեղավորը նույնպես փախել է և թաքնվել: Սպանված Խորեն Մարգարյանը նախկինում դատապարտվել է սպանության մեղադրանքով: Աղբյուրի տվյալներով, նա տեղում գնդակահարել է մի մարդու, ով ի լուր բոլորի կասկածներ է հայտնել նրա եղբայր Էդոյի գողական լինելու կապակցությամբ այն պատճառով, որ մանուկ հասակում Էդոն պիոներական փողկապ է կրել: Հիշեցնենք, որ Էդոն սպանվել է 2011 թ. մայիսի 6–ին կենցաղային վեճի ժամանակ Ֆրանսիայի Նիս քաղաքում` հոկտեմբերյանցի իր հայրենակցի կողմից: Էդոյի հայրը, իմանալով որդու սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am