Հայաստանյան Teamable ստարտափը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել. azatutyun.am

Մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրային ապահովում ստեղծող հայաստանյան Teamable ընկերությունն այսօր հայտարարել է 5 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում ստանալու մասին, հաղորդում է azatutyun.am-ը: Ներդրման հիմնական մասը տրամադրել է True Ventures-ը, որը ներդրումներ է կատարել այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են Fitbit-ը, Ring-ը, Аutomatic-ը: Ինչպե՞ս է աշխատում Teamable-ը Teamable-ի հաճախորդ հանդիսացող ընկերության աշխատակիցները իրենց սոցցանցային հաշվեհամարները (Twitter, Facebook, GitHub և այլն) միացնում են Teamable-ին և օգտագործում են այն՝ իրենց սոցցանցերում գտնվող մարդկանց որպես պոտենցիալ աշխատակիցներ երաշխավորելու համար: Իսկ արդեն ընկերության համար նոր աշխատակիցների ներգրավմամբ զբաղվող մասնագետը հնարավորություն է ստանում Teamable-ի միջոցով հայտնաբերել այսպես կոչված՝ «պասիվ տաղանդների» և իրենց աշխատակիցներին, ովքեր թվյալ թեկնածուի հետ կապի մեջ են, խնդրել ծանոթացնել, կապ հաստատել և աշխատանքի առաջարկ ներկայացնել: Եթե ընկերությունը աշխատակիցների կարիք ունի, Teamable-ը օգտագործում է արհեստական բանականության (AI) ալգոռիթմեր՝ տվյալ աշխատատեղի պահանջներին համապատասխան մարդկանց հայտնաբերելու համար: Բոլոր թեկնածուները երաշխավորություններ են ստանում տվյալ ընկերությունում արդեն իսկ աշխատող մարդկանց կողմից, այնուհետև Teamable-ի ծրագիրը գործիքներ է տրամադրում նրանց հետ կապի հաստատման, հարցազրույցների նշանակման, աշխատանքի և աշխատավարձի առաջարկների ներկայացման և այլ գործառույթների համար: VentureBeat-ին տված գրավոր հարցազրույցում Teamable-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը ընդգծել է, որ վերջին տարիներին նոր տեխնոլոգիաները ավելի հաճախ են օգտագործվում նոր աշխատակիցները հայտնաբերելու, աշխատանքի ընդունելու նպատակով: – «Նոր աշխատակիցների ներգրավման և մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրները լուծելու համար սոցիալական ցանցերից և արհեստական բանականությունից օգտվելը հաջորդ տրամաբանական քայլն է», – նշել է Բիլազարյանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am