Նավալնին բողոքի նոր ցույցեր կկազմակերպի Ռուսաստանում
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ հունիսի 12-ին (այդ օրը ՌԴ-ում նշում են Ռուսաստանի օրը-խմբ.) Մոսկվայում և այլ քաղաքներոմ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվելու նույն կարգախոսով, ինչ մարտի 26-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն ակցիային: Միևնույն ժամանակ Նավալնին չի հստակեցրել՝ արդյոք նախատեսում է ակցիան համաձայնեցնել Մոսկվայի իշխանությունների հետ, թե ոչ:
