Կոնգրես-ՀԺԿ. Դպրոցների 30 տնօրենի դեմ դատական հայցերը ներկայացվել են իշխանության դրդմամբ

Ընտրախախտումներով զբաղված դպրոցների 30 տնօրենը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ իշխանության դրդմամբ: Այս մասին ասված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարության մեջ: Նշվում է, որ ՀՀԿ-ն գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ։ «Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր մարտի 25-ի հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկոտ բացահայտմանը։ Դպրոցական և նախադպրոցական հարյուրից ավելի հիմնարկների տնօրենների, ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումը համարելով ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, Դաշինքը նաև հայտարարել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած և մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել։ Այս ամենը, բնականաբար, տեղի չունեցավ։ Այսօրինակ և բազմաթիվ այլ օրինախախտումներով ու ընտրակեղծիքներով լուծելով իշխանության վերարտադրման հարցը, ՀՀԿ-ն այժմ էլ գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ», – ասված է հայտարարությունում։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նշում է, որ իշխանության դրդմամբ ընտրախախտումներով զբաղված նույն դպրոցների 30 տնօրենը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և նրա ղեկավար Դանիել Իոանիսյանի:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր զորակցությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանն ու Դանիել Իոանիսյանին, գնահատում է իշխանության կատարած այս փոքրոգի ու անարժանապատիվ քայլը որպես հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ, շարունակում է համարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին, և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ պատասխանատվության կանչելով իրական օրինախախտներին՝ համապատասխան դպրոցների և նախադպրոցական հիմնարկների տնօրեններին։ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ահազանգել էր, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ ՀԿ-ն հայտնում է, որ հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: 136 տնօրենից միայն 22-ն է հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը։ Տնօրենները, որոնց հետո զրույցի ձայնագրությունները հրապարակել է հ/կ-ն, 60 մլն դրամ փոխհատուցում են պահանջում։ Նաև իրենց կողմից զրպարտություն համարվող հրապարակայնորեն տեղեկությունների հերքում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am