Գարո Փայլանը խոսել է պոլսահայ ոսկերչի սպանության և հայաստանցի կասկածյալների մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր հայազգի Գարո Փայլանն անդրադարձել է փետրվարի 10-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի տան վրա կատարված ավազակային հարձակմանը, որի ժամանակ պարաններով ամուր կակպվելու հետևանքով Դեմիրջին մահացել էր, Ermenihaber-ը: Փայլանը հերքել է թուրքական մամուլում տարածված այն լուրը, թե իբրև կողոպտիչները Դեմիրջի ամուսիններին կապկպել են «խոզի կապով» (մարդկանց կապկպելու հատուկ ձև)` միաժամանակ հաստատելով, որ ավազակային հարձակումն իրականացրածները հայաստանցի են եղել: «Նրանք կապկպված են եղել ոչ թե խոզի, այլ սովորական կապով, իսկ բերանները փակված է եղել կպչուն ժապավեններով»,- ասել է հայ պատգամավորը: Փայլանը, խոսելով Թուրքիա մեկնող հայաստանցիների գործունեությունից, ասել է. «Մենք, որպես համայնք, պետք է քննարկենք հայաստանցիների հարցը: Նրանք այստեղ գողությամբ, մարմնավաճառությամբ և թմրանյութերի վաճառքով են զբաղվում: Համայնքը պետք է հավաքվի և խոսի այս թեմայի մասին»: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:

դիտվել է 165 անգամ
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am