Դե Միստուրան Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները կվերսկսի
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է մայիսին վերսկսել բանակացությունները Դամասկոսի և ընդդիմության միջև: «Խորհրդակցել եմ գլխավոր քարտուղարի հետ և շարունակում մնալ իմ պաշտոնում: Ես կշարունակեմ աշխատել, հատկապես ներկայում ստեղծված արտակարգ դրության պարագայում: Ես պատրաստ եմ վերականգնել բանակցությունները մայիսին, և ՄԱԿ-ը պատրաստ է մտքեր առաջարկել սիրիացիների միջև առարկայական երկխոսություններ սկսելու համար», - ասել է դե Միստուրան:
