ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ստորագրումը հաստատվել է
ՏԱՍՍ-ին նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել է ,որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը: «Ես հաստատում եմ, որ պետության ղեկավարն ստորագրել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը:Լուկաշենկոն ապրիլի 14-ին պլանավորում է մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Բաշքեկում կայանալիք հերթական նիստին»,-ասել է նա:
