Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել զինված խմբավորումներին. Սիրիայի խորհրդարանի նախարար
Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել զինված խմբավորումներին եւ երկրներին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը: «ԱՄՆ-ի կոնգրեսի հետ բանակցություններ վարելու համար, հենց ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զինված խմբավորումներին ֆինանսավորումն ու հովանավորումը, ինչպես նաեւ դադարեցնի աջակցությունը ահաբեկչությանը ֆինանսավորող երկրներին»,- ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Աբասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
