Պուտին. Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում կայունության հարցում
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքում կայունության հարցում:«Չպետք է մոռանալ, որ գոյություն ունեն սպառնալիքներ, որոնց համար սահմանները նշանակություն չունեն, մասնավորապես ահաբեկչությունը: Մենք բոլորս գիտենք սպառնալիքների մասին, որոնք ձևավորվում են մեր սահմանների երկայնքով մեկ, այդ մասին դեռ կխոսենք: Այժմ չենք խոսի արևմտյան սահմանների մասին, արևելքում՝ Աֆղանստանը: Ինչքան քիչ սպառնալիքներ լինեն Ռուսաստանի համար տարբեր ուղղություններից և ինչքան ավելի արդյունավետ լինեն համատեղ գործողությունները, այդքան ավելի լավ», - ասել է Պուտինը՝ «Мир». հեռուստաալիքին տված հարցազրույցում:
