Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից հայտնել են, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Զալբերը կայցելի Ադրբեջան: Զալբերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցը տեղի կունենա ապրիլի 19-20-ը:
