Էստոնիայում լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել
Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, որը, ըստ տեղեկության, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից է: Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները՝ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության ներկայացուցիչ Առնոլդ Սինիսալույի խոսքով հակապետական գործունեության մեջ մեղադրվող տղամարդը դատարանի վճռի համաձայն գտնվում է կալանքի տակ:
