Սամվել Նիկոյան. «Ժողովուրդը գիտի, որ իր քվեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ամրագրված իր ձայնը, տեղ է հասել»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -Չնայած հետընտրական իրադրությունն առավել քան երբեւէ հանգիստ է, վերլուծաբանների մի մասն այդ հանգստությունը խաբուսիկ է համարում՝ գնահատելով դա որպես «լռություն՝ փոթորկից առաջ»։ Դուք մթնոլորտում «փոթորկալի իրադարձությունների» լիցքեր տեսնո՞ւմ եք։ -Հանգիստ հետընտրական իրավիճակը վկայում է, որ հանրությունը վստահում է ընտրությունների արդյունքներին։ Ապրիլի 2-ի քվեարկություններից հետո, ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, երբ անմիջապես քվեարկության օրը բողոքների տարափ էր սկսվում՝ ուղղված ե՛ւ վերադաս ընտրական հանձնաժողովներին, ե՛ւ ոստիկանությանը, ե՛ւ դատախազությանը, ե՛ւ ԿԸՀ-ին, որեւէ քաղաքական ուժ, ըստ էության, նույնիսկ չբողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ չկա դրա հասարակական պահանջը։ Իսկ ինչո՞ւ չկա. որովհետեւ ժողովուրդը գիտի, որ իր քվեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ամրագրված իր ձայնը, տեղ է հասել։ Երկարատեւ եւ մանրակրկիտ քննարկումների միջոցով ձեռք բերված իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի պայմաններում ընդունված Ընտրական օրենսգիրքը անվստահության, կասկածների տեղիք չի տալիս՝ ուղղակի տեղ չի թողնում լցոնումների, «կարուսելների» եւ «ավանդական» այլ խախտումների համար։ Կարելի է ասել, որ առաջին անգամ քաղաքական ուժերի ռեակցիան կարծես համարժեք էր ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին։ -«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է «օրիգինալություն» անել՝ սպառնում է դիմել ՍԴ եւ բողոքարկել ընտրությունների օրինականությունը՝ հղում անելով ընտրական գործընթացում տեղ գտած «համակարգված, զանգվածային խախտումներին»։ Ի՞նչ խնդիր է լուծվում դրանով։ -Ուշադրություն դարձրեք, որ նույն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը տեւական ժամանակ լռում էր՝ ընտրությունների օրինականությունը բողոքարկելու նույնիսկ միտում չէր դրսեւորում։ Հետո մտածեցին, մտածեցին եւ քաղաքական դաշտում դրսեւորվելու՝ բողոքելու «հիմք» գտան։ Իհարկե, իրենց սահմանադրական իրավունքն է՝ բողոքարկել ընտրությունների արդյունքները, բայց, կարծում եմ, ո՛չ հանրությունն է դրան լուրջ վերաբերվում, ո՛չ մնացած քաղաքական ուժերը։ Որովհետեւ, ունենալով ներկայացուցիչներ ընտրական հանձնաժողովներում, վստահված անձինք բոլոր տեղամասերում, իրենց ձեռքի տակ փաստական հենք ունեցող լուրջ խախտումներ չունեն. միայն «դատարկ թղթեր»՝ մերկապարանոց մեղադրանքներ ընտրական գործընթացում տեղ գտած «զանգվածային խախտումների» վերաբերյալ։ Եվ սա այն դեպքում, երբ Ընտրական օրենսգիրքը, կարելի է ասել, իրենց «ճաշակով» է ձեւվել. իրենք էին ասում, որ այս օրենսգիրքը գործնականում բացառում է տեղամասերում լուրջ խախտումներ արձանագրելու որեւէ հնարավորություն։ Թերեւս իրենք դժգոհ են ոչ թե ընտրությունների ընթացքից, արդարությունից կամ օրինականությունից, այլ իրենց արձանագրած արդյունքներից։ Հո չե՞ն ասելու՝ բողոքարկում ենք, որովհետեւ արդյունքները մեզ չեն բավարարում։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am