Ֆեյսբուքը դարձել է վիրտուալ ճահիճ

Որն է պատճառը, որ ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններում ԵՏՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ ինտեգրացիայի կողմնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավաքեց 1 տոկոսից էլ քիչ քվե։ Արդյոք ՀՀ-ում հենց այդքան՝ 1 տոկոս մարդ է կողմ այդ գաղափարներին։ Եթե ոչ, ինչու, ուրեմն, եղավ նման արդյունք։ Այս հարցին միանշանակ պատասխան տալն, իհարկե, բարդ է։ Սակայն տարբերակներից մեկը, ընդ որում առավել հավանականը, այն է, որ պրոարեւմտյան ակտիվ մասսան, որն այնքան սիրում է իր առաջադեմ գաղափարները տարածել ֆեյսբուքում, այդպես էլ դուրս չեկավ այդ վիրտուալ տիրույթից եւ ռեալ քայլ չարեց իր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ։ Ընտրություններին մասնակցելու եւ «Ազատ դեմոկրատների» օգտին քվեարկելու փոխարեն՝ բոցաշունչ ստատուսներ գրող այդ շերտի համար ֆեյսբուքը դարձավ նպատակ ու արդարացում։ Եթե այլ երկրներում վերջին տարիներին սոցիալական ցանցերը դարձել են պայքարի ծավալման եւ համակարգման գործիք /ինչպես, օրինակ, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Ուկրաինայում/, ապա ՀՀ-ում Ֆեյսբուքը դարձել է վիրտուալ ճահիճ, որտեղ գործելու կոչեր անող եւ բոլորին քննադատող ստատուսագիրները ինքնադրսեւորվում-ինքնաբավարարվում են՝ այդպես էլ չնկատելով, որ վիրտուալ այդ գաղջի մեջ մաշեցնում են իրական գործողությունների իրենց կամքն ու կարողությունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am