Ծառուկյանն ինչու չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին

Նրանք չունեն քաղաքապետի ընդգծված, ուժեղ թեկնածու, որը կփոխարիներ ընտրակաշառքին։ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, որի մասին հայտարարում էին, թե կգլխավորի Երեւանի ավագանու ցուցակը, Երեւանի քաղաքապետի ուժեղ թեկնածու կամ ուժեղ մրցակից չէր կարող համարվել։ Իսկ Գագիկ Ծառուկյանին ու «Ծառուկյան» դաշինքին պե՞տք է Երեւանի ավագանու ընտրություններին նման անկում գրանցել այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններին բավականին լավ՝ մոտ 28 տոկոս արդյունք են գրանցել։ Իհարկե ոչ։ Նման հաջողությունից անմիջապես հետո նրանք դժվար թե թույլ տային, որ հանրության մեջ ցածր ցուցանիշ ունեցող ուժ դառնային։ Թեկուզ եւ դա Երեւանի ավագանու ընտրությունները լինեն։ Բայցի այդ, Երեւանի ավագանին Ազգային ժողովը չէ, որ փոքր խմբակցություն ունենալն էլ քաղաքական ուժերի համար խիստ կարեւոր լինի։ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու կազմում հիմա էլ ունի մեծությամբ երկրորդ խմբակցությունը, բայց դա մայրաքաղաքի կառավարման գործում մինչեւ հիմա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել։ Ծառուկյանը թերեւս շատ լավ հասկանում է, որ իրեն բոլորովին պետք չէ այս ընտրություններում ընդամենը անցողիկ շեմը հաղթահարելու եւ քաղաքապետի որոշումների վրա ազդեցություն չունեցող խմբակցություն ունենալու համար գնալ զոհողությունների։ Եվս մի կարեւոր հանգամանք։ Քաղաքական դաշտում կարծիք կա, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա՝ «Ծառուկյան» դաշինքի քաղաքական գործունեությունը այնքան էլ իշխանություններից անկախ չէ եւ ծավալվում է իշխանությունների հետ համաձայնության դաշտում։ Դա նշանակում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման վրա էլ կարող են նույն իշխանությունները ազդած լինել՝ ելնելով իրենց ինչ-ինչ քաղաքական նպատակներից։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am