Արդյոք իշխանության ամենասուր քննադատը կարո՞ղ է կյանքի կոչել այն ամենը, ինչը չանելու համար քննադատում է իշխանություններին

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոշոր քաղաքական ֆիգուր է, սակայն երբեւէ նույնիսկ մեկ համայնք չի ղեկավարել։ Եվ այս ընտրությունները եզակի հնարավորություն են Երեւանի ընդդիմադիր բնակիչների համար ստուգելու՝ արդյոք իշխանության ամենասուր քննադատը կարո՞ղ է կյանքի կոչել այն ամենը, ինչը չանելու համար քննադատում է իշխանություններին։ Կամ՝ չանել այն ամենը, ինչն անելու մեջ մեղադրում է իշխանություններին։ Սա կարեւոր ստուգարք է, որովհետեւ Հայաստանում համոզմունք կա, թե ով էլ գա իշխանության, նույնն է լինելու։ Այս համոզմունքով էլ շատ հաճախ արդարացվում է գործող իշխանությունների ճնշումներին տրվելը, սեփական ձայնը վաճառելը եւ այլ արատավոր երեւույթներ։ Երեւանցիները առաջիկա ընտրությունով հնարավորություն ունեն նաեւ Հայաստանում այդքան երկար սպասված իշխանափոխությունն ի վերջո անել։ Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի գրանցած արդյունքը ավելի քան ռեալ է դարձնում այդ հնարավորությունը։ Դրա համար պետք է, որ դաշինքի ներկայացուցիչները նույնքան լուրջ պատրաստվեն նաեւ Երեւանի ընտրություններին, խորհրդարանականի ժամանակ իրենց անհոգնել քարոզչությունն այս անգամ էլ նույն թափով իրականացնեն։ Ինչ վերաբերվում է իշխանությունների ավանդական ընտրական մեխանիզմներին՝ վարչական ռեսուրսի կիրառում, սպառնալիքներ, թաղային խուլիգաններ, ընտրակաշառք, ապա առաջիկա ընտրությունը նաեւ այս ամենից հրաժարվելու եզակի հնարավորություն է։ Զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով, կարելի է մեկ անգամ ընտրություն կազմակերպել առանց վերը նշված կոմպոնենտների եւ սեփական իրական ընտրազանգվածը բացահայտել։ Ընդ որում, դա կարող է, ճիշտ է, հաղթանակ չբերել, բայց նաեւ՝ հաճելի անակնկալ լինել։ Զարուհի Փոստանջյանն էլ, իհարկե, իր առավելությունն ունի այս ընտրություններում։ Գենդերային առավելություն։ Կին քաղաքապետ ունենալը Երեւանն ավելի ժամանակակից կդարձներ, Հայաստանն էլ կհայտնվեր աշխարհի շատ առաջատար երկրների շարքում։ Սակայն միայն գենդերային առավելությունը քիչ է, պետք է նաեւ քաղաքական լուրջ թիմ, մարդկային մեծ ռեսուրս, իսկ Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը ընտրությունների օրվա դրությամբ ընդամենը երկու ամսական է լինելու։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am