Ամերիկայի հայկական համագումարը գրավոր հարցապնդումով դիմել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովին` ընդգծելով, որ Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, խախտում հրադադարը` դառնալով մարդկային զոհերի պատճառ:
Այս մասին հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարի լրատվական ծառայությունից: «Ինչպես հանձնաժողովը տեղյակ է, համագումարը շարունակում է խորապես անհանգստանալ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի գոյությամբ, բանտերում լրագրողների թվով: Առավել մտահոգիչ է ժողովրդավարական արժեքներից հրաժարումը»,-ասված է Ամերիկայի հայկական համագումարի գլխավոր տնօրեն Բրայան Արդունիի հարցապնդման մեջ:
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Քրիստոֆեր Սմիթը Եվրոպայում և Եվրասիայում մարդու իրավունքների ճգնաժամի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել լսումներում: Սմիթը նշել է, որ Ադրբեջանում ճնշումները համատարած բնույթ են կրում, հատկապես ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը: Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի համաձայն` Ադրբեջանը Եվրասիայում բանտերում լրագրողների թվով առաջատար է:
Համագումարն էլ իր հերթին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2014-ին և 2015-ին շարունակաբար հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի, նրանք մինչև անգամ կրակահերթերի տակ են առել Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկը: Ադրբեջանական կողմը երկու տարիների ընթացքում 54 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ու շուրջ 1 միլիոն կրակոց արձակել:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը