Ինչի՞ մասին են զրուցել երկու գերտերությունների արտգործնախարարները
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:«Ռուսաստանյան ղեկավարությունն արդեն սկզբունքային գնահատականներ է արտահայտել այդ հարցով: Սկզբունքայնորեն կարևոր ենք համարում նման երևույթների կրկնության անթույլատրելիությունը ապագայում», - հայտարարել է ռուսաստանցի արտգործնախարարը: Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Դրա արդյունքները Լավրովը եւ Թիլսերսոնը կամփոփեն մամուլի ասուլիսում: Երկու գերտերությունների արտգործնախարարների հիմնական քննարկման թեման Սիրիան է:
