Նազարբաևը կարգադրել է ղազախական այբուբենը փոխադրել լատինական գրի
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մենք կսկսենք (լատինական գրի անցման) նախապատրաստական աշխատանքը: Մինչեւ 2017 թվականի վերջը, գիտնականների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է մշակվի ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ եւ լատինական գրի անցման գրաֆիկ»,- ընդգծել Է պետության ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
