Մահմուդ Ահմադինեժադը կրկին պայքարելու է Իրանի նախագահի պաշտոնի համար
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը գլխավորում էր երկրի գործադիր իշխանությունը 2005-2013-ին, որպես թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում, հաղորդում է ISNA գործակալությունը։Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Այնուհետեւ ընտրություններին նրանց մասնակցությանը պետք է հավանություն տրվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը պարտավոր է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել ապրիլի 27-ին:
